News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին թույլ չի տա, որպեսզի հաջորդ դատական նիստին իր պաշտպանյալին դատարան ներկայացնեն առանց պատգարակի` բռնի ուժով:

«Եթե հանկարծ դատարանը որոշում կայացնի եւ իմ պաշտպանյալին առանց պատգարակի բերեն դատարան, նշանակում է, որ նրա նկատմամաբ բռնի ուժ, խոշտանգում է  իրականացվում դատարանում: Դատավորի այսօրվա հայտարարությունից ես այնպես հասկացա, որ հաջորդ նիստին փորձելու են բռնի ուժով ապահովել պաշտպանյալիս ներկայությունը»,-ասաց նա:

Հայկ Ալումյանը նշեց, որ այսօր դատարանին` Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին ներկայացվել է տեղեկանք այն բժշկի կողմից, որը զննել է Շիրխանյանին եւ նրան անկողնային ռեժիմ նշանակել:

 «Պարոն Շիրխանյանը պետք է պատգարակով բերվի դատարան: Բժիշկը Շիրխանյանի համար նշանակել է անկողնային ռեժիմ, հիմա նույն բժիշկն ասում է, որ նա կարող է առանց պատգարակի մասնակցել դատավարությանը, գտնում եմ, որ դա կեղծ հայտարարություն է: Բժիշկն այդպիսի տեղեկանք է տվել վերադասերի ցուցումով: Այս ընթացքում իմ պաշտպանյալի առողջական վիճակը չի լավացել, նա անգամ այդ վիճակի պատճառով չի կարողանում արդեն 4 ամիս լողանալ: Նա առանց օգնության մի քսան մետր է կարողանում տեղաշարժվել ընդամենը: Հանձնաժողովային եզրակացությունները որ կարդաք, ձեզ կթվա, թե պարոն Շիրխանյանը կարող է այսօր ֆուտբոլ խաղալ Հայաստանի հավաքականում, բայց իրականությունն այն է, որ նա չի կարողանում քայլել»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով հերթական դատական նիստը հետաձգվեց` Վահան Շիրխանյանի դատարան չներկայանալու պատճառով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ անակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքն օրերս խստացվել էր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ