Մոտակա օրերին Snapchat –ը կփոխի հավելվածի դիզայնը, նաեւ որոնման նոր գործառույթներ կհավելի, գրում է Mashable–ը։
Որոնումը կօգնի ավելի արագ գտնել ընկերներ, որոնց հետ օգտատերը ուզում է սկսել չաթ, ինչը զգալիորեն կհեշտացնի Snapchat նավիգացիան։ Բացի դրանից գործարկվելու է Our Story ծառայությունը՝ գլոբալ live -պատմություն, որի մասը կարող է դառնալ յուրաքանչյուր օգտատեր։ Ավելի վաղ նման հեռարձակումները հիմնականում կապակցված էին հատուկ իրադարձությունների՝ ասենք մարզական մրցույթների հետ։