News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

86 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարիչ լորդ Սնոուդոնը, որը եղել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կտսեր քրոջ՝ Մարգարեթի (1960-1978 թթ.) նախկին ամուսինը, հայտնում է Camera Press–ը։

Էնթոնի Արմսթրոնգ Ջոնսը, որը հայտնի է որպես լորդ Սնոուդոն, 1950-ականներին նշանավոր դարձավ, որպես տաղանդավոր դիմանկարիչ՝ 1957-ին ստանալով հնարավորություն ուղեկցել Եղիսաբեթ 2-րդին ու նրա ամուսնուն՝ Էդինբուրգի կոմս Ֆիլիպին Կանադա նրանց ուղեւորության ժամանակ։ 1960-ականներին նա Sunday Times magazine ամսագրի գեղարվեստական խորհրդականն էր, իր կարիերայի ընթացքում համագործակցել է Vogue, Vanity Fair եւ The Daily Telegraph magazine ամսագրերի հետ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ