News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Չիլիի դատախազությունը երկրի նախագահ Միշել Բաչալետի հարսնացուին՝ Նատալյա Կոմպանյոնին մեղադրել է խարդախության մեջ, հաղորդում է Comercio-ն:

Պարբերականի փոխանցմամբ, գործարար Գոնսալո Վիալ Կոնչան 33-ամյա Կոմպանյոնին պատկանող Caval ընկերությանը պատվիրել է 8 զեկույց եւ հետազոտական աշխատանքներ պատրաստել լեռնահանքային արդյունաբերության թեմայով, որի համար վճարել է մոտ 1,5 մլն դոլար: Ավելի ուշ  պարզվել է, որ կատարված աշխատաքների բովանդակությունը արտատպված է համացանցից:

Թերթը նշում է, որ խարդախության մեղադրանքներ են առաջադրվել ոչ միայն նախագահի հարսնացուին, այլեւ նրա նախկին աշխատակից Մաուրիսիո Վալերոյին: Նրանց սպառնում է 5 տարվա ազատազրկում:

Հետաքննության շրջանակներում Կոմպանյոնին կասկածում են նաեւ կաշառք վերցնելու եւ հարկերից խուսափելու մեջ, նշում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ