Լիբանանյան Middle East Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում ՝ երկու ուղեւորների միջեւ ծագած վեճի պատճառով։
Կոնֆլիկտը սկսվել է նրանից, որ ուղեւորներից մեկը սկսել է վիճել բորտ ուղեկցորդուհու հետ, իսկ երկրորդ ուղեւորը սկսել է պաշտպանել աղջկան։ Տարեց ուղեւորը սկսել է հրել իր ընդդիմախոսին ու բղավել, որ կսպանի բոլորին։
Կռվարարներին ստիպված են եղել իրարից բաժանել մյուս ուղեւորները ու անձնակազմի անդամները, գրում է The Sun–ը։
Միջադեպն իր բջջային հեռախոսով տեսագրել է ուղեւորներից մեկը։ Իսկ օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում՝ Ստամբուլում։
Նման մի միջադեպ էլ Turkish Airlines-ի օդանավում էր պատահել։ Ստամբուլ- Մոմբաս չվերթի ուղեւորը թռիչքի ժամանակ խուճապի էր մատնվել ու սկսել էր հարձակվել մյուս ուղեւորների վրա։ Սլովենիայի քաղաքացուն ձեռնաշղթա էին հագցրել, որից հետո նա էլի իրեն ադեկվատ չի պահել ու շարունակել է խանգարել մյուսներին։
Չվերթի ուղեւորները հրաժարվել են շարունակել թռիչքը, ու օդանավը ստիպված է եղել վերադառնալ Աթաթուրքի օդանավակայան։ Վայրէջք կատարելուց հետո կռվարար ուղեւորին հանձնել են ոստիկանություն։ Միջադեպի հետեւանքով ծախսված վառելիքի գինը կազմել է մոտ 11 հազար դոլար։