News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման համաձայն՝ ռուսաստանցիների 86%-ը վստահ է, որ աշխարհում վախենում են Ռուսաստանից, ընդ որում՝ 75%-ը գոհ է դրանից: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

Հարցվածների 67%-ը վստահ է, որ Ռուսաստանի ազդեցությունն աճում է, ինչը կապում են երկրի ռազմական հզորության աճի (14%), ճիշտ արտաքին քաղաքականության (11%), Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրման հետ (7%):

Ռուսաստանցիների շուրջ 48%-ը կարծում է, որ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը բացասական է, 42%-ը հակառակ կարծիքն ունի: 51%-ն էլ նշել է, որ երկրի հանդեպ վերաբերմունքն աշխարհում օբյեկտիվ չէ:

Ռուսաստանը հարուստ է համարում հարցվածների 58%-ը (հակառակ կարծիքին է 33%-ը), ազատ՝ 70%-ը, իսկ 65%-ը երկիրը զարգացած եւ առաջատար պետություն է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ