News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչներ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի եւ Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարեւոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:

Վարչապետ Կարապետյանը, կարեւորելով առաջարկվող ծրագրի իրականացումը, նշել է, որ Գյումրին զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ ունի, եւ այս առումով անհրաժեշտ են հենց այսպիսի՝ բիզնես տրամաբանությամբ մշակված ծրագրեր: «Պետք է Գյումրին ավելի հարմարավետ դարձնել ու բիզնեսին եւս ներգրավել այդ գործընթացում, որպեսզի եւ´ եկամուտ ստանա, եւ´ կարողանա քաղաքը գրավիչ դարձնել», - ընդգծել է կառավարության ղեկավարը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մանրամասներ ներկայացնելով ծրագրի մշակման վերաբերյալ, նշել է, որ տարբեր կազմակերպությունների կողմից մեծ աշխատանք է կատարվել, եւ առաջիկայում լինելու է ծրագրի շնորհանդես՝ հետագա քայլերը քննարկելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է նաեւ Գյումրիում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած գործարարների մասնակցությամբ հանդիպում, ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որի շրջանակում քննարկվելու են փողոցների վերականգնման, լուսավորության ապահովման եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ