News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Սոսնովեց քաղաքում բացվելու է լեհական մետաքսյա գոտիների ցուցահանդես, գրում է Historykon-ը:

Պարբերականը կարճ պատմություն է ներկայացնում, թե երբ եւ ինչպես են լեհ պալատականները սկսել գոտիներ կրել, եւ ով էր դրանք ստեղծում:

Կարված գոտին պալատականների հանդերձանքի կարեւոր դետալ դարձավ արդեն 16-րդ դարի 1-ին կեսին: Քանի որ նորաձեւությունը եկել էր Արեւելքից, ապա այդ գոտիների կարի արհեստանոցները պարսկական անուններով էին կոչում, իսկ դրանք կարում էին հայերը, որոնց հովանավորում էին լեհ մեծահարուստները:

16-17-րդ դարերում տարածված էին թուրքական գոտիները, որոնք Լեհաստան էին ներկրում Լվովի հայ վաճառականները: Իսկ 17-րդ դարի երկրորդ կեսից Լեհաստանում նաեւ թանկարժեք պարսկական գոտիներ հայտնվեցին, որոնք 4-5 մ երկարություն եւ մոտ 60 սմ լայնություն ունեին:

Առաջին արհեստանոցները հայտնվեցին Ստանիսլավով քաղաքում՝ ներկայումս Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում: Իսկ ամենահայտի արհեստանոցը  Սլուցկեում էր՝ ներկայիս Բելառուսի տարածքում: Արհեստանոցի ղեկավար իշխան Միխայիլ Կազմիր Ռադզվիլը դրա ղեկը հանձնել էր հայ վարպետ Յան Մաջարսկուն՝ Հովհաննես Մաջարյանցին, իսկ նրանից հետո՝ նրա որդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ