News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վերջին 7 տարիների ընթացքում Նյու Յորքում ավելի քան 70 հազար թռչուն է սպանվել Նյուարկի եւ Լա Գուարդիայի օդանավակայաններում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, գրում է The Guardian-ը:

Լրագրողների պնդմամբ՝ քաղաքի իշխանությունները որոշել են ազատվել փետրավորներից 2009-ին Գուդզոն գետի վրա А320 օդանավի վթարային վայրէջքից հետո: Այն ժամանակ փորձագետները հայտնել էին, որ օդանավի 2 շարժիչները դադարել են աշխատել թռչունների հետ բախվելու հետեւանքով:

«Սակայն պարզ չէ, թե թռչունների ոչնչացումը փոխել է արդյոք իրադրությունը դեպի լավը»,- ասված է հոդվածում: Հեղինակները վկայակոչում են են օդանավակայանների վիճակագրությունը, որը վկայում է, որ թռչունների մասնակցությամբ միջադեպերի թիվը կրկնակի աճել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ