News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


«Հնդկաստանի օր» միջոցառման ժամանակ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը, հունվարի 14-ին, Լոֆթում Հնդկաստանի մշակույթը ներկայացնող միջոցառման ժամանակ ազգային ուտեստ է պատրաստել:

Միջոցառմանը ներկայացված էր «Անհավանական Հնդկաստան» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել էին Հնդկաստան այցելած հայերի կողմից արված աշխատանքները: Գործում էր փոքր տոնավաճառ, որտեղից մասնակիցները կարող էին ձեռք բերել հնդկական ապրանքներ: Մի անկյունում գունազարդում էին հնդկական մոտիվներով ներկայացրած զարդանախշեր:

Միջոցառման մեկնարկին եւ ավարտին ցուցադրվեցին հնդկական ֆիլմեր: Միջոցառմանը ներկա էին հյուրեր ՀՀ մշակույթի նախարարությունից եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատնից:

Դեսպան Յոգեշվար Սանգվանը հնդկական բաղադրատոմսով ազգային ուտեստ պատրաստեց եւ հյուրասիրեց ներկաներին: Նա նշեց, որ ինքը չի փորձել հայկական խոհանոցի ճաշատեսակները. «Հայկական խոհանոցում շատ են միս օգտագործում, ես բուսակեր եմ, այդ պատճառով չեմ փորձել հայկական կերակուր»։

Միջոցառման կազմակերպիչ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ գլխավոր քարտուղար Լուսինե Թորոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 6 տարի է, ինչ նման միջոցառուներ են կազմակերպում, որպեսզի հնդկական մշակույթը ներկայացնեն Հայաստանում: «Մեր գործունեության նպատակն է հնդկական մշակույթը ներկայացնել հայ հասարակությանը, եւ նույնը արվում է Հնդկաստանում: Փորձում ենք ստեղծել մի հարթակ, որտեղ կկարողանանք մեր բազմադարյան փորձով փոխանակվել, որովհետեւ շատ նմանություններ ունենք, շատ հետաքրքիր ծրագրեր կարող ենք իրականացնել»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ