News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի Գերագույն մուֆթի շեյխ Աբդել Ազիզ բեն Աբդալլահ աշ Շեյխը կինոթատրոններում ֆիլմ դիտելն անբարոյականություն է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկնաբանելով թագավորության կյանքում կինոթատրոնների դերը՝ Աշ Շեյխն ասել է. «Մենք գիտենք, որ դա բարոյական քայքայում է: էկրաններին գռեհիկ, պոռնկագրական, անբարոյական ֆիլմեր են ցուցադրում, որոնք բերում են արտասահմանից մեր մշակույթը քայքայելու համար»:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում չկա որեւէ պետական կինոթատրոն, կան մի քանի մասնավոր հաստատություններ:  Դա պայմանավորված է նաեւ վարքագծի խիստ կանոններով. կանանց եւ տղամարդկանց արգելվում է շփվել նույն հաստատությունում, մութ սենյակում 2 սեռերի ներկայությունը ամոթալի երեւույթ է համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ