News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում Կոսովո զորք ուղարկել՝ էթնիկ սերբերին պաշտպանելու համար, փոխանցում է BBC-ն:

Նա այս մասին հայտարարել է մեկ օր անց այն բանից հետո, երբ ձախողվել է Բելգրադից Կոսովոյի հյուսիս «Սերբիայի երկաթուղու» «Կոսովոն դա Սերբիան է» գրությամբ գնացքն ուղարկելու փորձը:

Սերբական Ռաշկա գյուղում գնացքը կանգնեցնելու կարգադրությունը կատարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը: Նա ասել է, որ նման քայլի է դիմել «մարդկանց կյանքն ու ազատությունը պահպանելու, էլ ավելի մեծ հակամարտությունը կանխելու եւ ցույց տալու համար, որ մենք խաղաղություն ենք ցանկանում»:

Վուչիչը Կոսովոյի ուժայիններին մեղադրել է շարժակազմի ճանապարհին երկաթուղու պաստառն ականապատելու մեջ: Սերբիայի վարչապետը նաեւ հայտարարել է, որ Կոսովոյի իշխանությունները մտադիր էին կալանավորել շարժակազմի մեքենավարին եւ ուղեւորներին, չնայած, ըստ նրա, խոսքը «գնացքի, այլ ոչ թե տանկի մասին է»:

Կոսովոյի ոստիկանությունը այս մեղադրանքները հերքել է՝ ընդգծելով, որ ճանապարհը ստուգել է եւ այնտեղ պայթուցիկ չի հայտնաբերել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ