News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեւը երկու փոխվարչապետներին նկատողություն է արել, ինչպես նաեւ ազատել 2 պետընկերությունների ղեկավարների։

«Միրզիեւը հունվարի 14-ին կառավարության ընդլայնված նիստում  քննադատել է կառավարության աշխատանքը»,– գրում է gazeta.uz կայքը։

Ըստ առկա տեղեկությունների՝ Ուզբեկստանի նախագահը նիստի ընթացքում նկատողություն է արել փոխվարչապետներ Ուլուղբեկ Ռոզուկուլովին, որը «Ուզավտոպրոմ» ընկերության ղեկավարն է, ինչպես նաեւ Գուլոմժոն Իբրահիմովին, որը համակարգում է երկրի վառելիքա–էներգետիկ համակարգը։

«Իմ ամենամեծ դժգոհությունը արտահանման զարգացման ոլորտում ձեր մակերեսային աշխատանքն է»,– ասել է նախագահը։

Աշխատանքում թերանալու համար ազատվել է «Ուզնեֆտեպրոդուկտ» ընկերության ղեկավար Բախտիյար Սուլթանովը եւ «Ուզէլտեխպրոմ» ընկերության ղեկավար Էրքին Իմինովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ