News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, սոցիալական գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ ընդունում է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու դիմումներ:

Նախարարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետական հանձնաժողովը ձեւավորվում է քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների ներկայացուցիչներից:

Հանրապետական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր բնագավառի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից կարող է ընդգրկվել մեկ կամ երկու անդամ, որոնց մասնակցությունը կարող է նպաստել հանրապետական հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների ու նպատակների արդյունավետ իրականացմանը:

Կազմակերպության ներկայացուցիչները կարող են ընդգրկվել հանրապետական հանձնաժողովի կազմում, եթե՝

- կազմակերպության գործունեությունը համընկնում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին,

- տվյալ բնագավառում կազմակերպությունը ունի երկար փորձառություն,

- կազմակերպությունը իրականացրել է բնագավառին առնչվող ծրագրեր,

- կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են պետա¬կան մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխա¬տանքներին,

- կազմակերպությունը համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ:

Վերոգրյալ պահանջներին համապատասխանելու դեպքում հասարակական կազմակերպությունները հանրապետական հանձաժողովի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու համար պետք է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին ներկայացնեն դիմում (ձեւը կցվում է):

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ եւ փաստաթղթեր, ինչպես նաեւ վերջին 2 տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆինանսական եւ բովանդակային հաշվետվություն:

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2017 թվականի փետրվարի 20-ը:

Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն (0010, ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) կամ այն ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝[email protected]:

Տպել
Ամենաշատ