News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանն Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 16-ին, հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա նշեց, որ տուժող կողմի հրավիրած վկաները դատարանում ակնհայտ սուտ ցուցմունքներ են տվել, որոնք անարժանահավատ են, ավելին` հակասում են միմյանց:

«Դատախազը պահանջում է պաշտպանական կողմի հրավիրած վկաների ցուցմունքներն անարժանահավատ համարել, որովհետեւ սուտ ցուցմունքներ են տվել: Եթե այդպես եք համարում, ապա քրեական գործ հարուցեք: Պետք է անարժանահավատ համարել տուժող կողմի հրավիրած վկաների ցուցմունքները, ոչ թե պաշտպանական կողմի: Մարդկանց ցուցմունքների արժանահավատությունը պետք է գնահատել դրանք համեմատելով քրեական գործում առկա այլ նյութերի հետ: Ոստիկան վկաներ Պավել Գաբրիելյանը եւ Արթուր Հեքիմյանը սուտ ցուցմունքներ են տվել, իբր մոտեցել են մեզ շնորհավորել են, ապա պահանջել, որպեսզի Հովհաննես Ղազարյանը բացի տոնածառի հանդերձանքը, որպեսզի տեսնեն` կան արգելված իրեր դրա տակ, թե ոչ: Մեզ մոտեցած երկու ոստիկանների ցուցմունքները հակասում են միմյանց` մեկն ասում է պահանջել են բացել հանդերձանքը, մյուսն ասում է` այդպիսի բան չի եղել: Բայց տեսանյութով նայում ես, չի երեւում, որ նրանք մոտեցել են մեզ»,-ասաց նա:

Գեւորոգ Սաֆարյանը նշեց, որ դատախազը չի կարող պաշտպանական կողմի հրավիրած վկաների տված ցուցմունքներից գոնե մեկը մատնանշել, որը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով, պաշտպանական կողմի հրավիրած վկաների ցուցմունքներն ապացուցված են տեսանյութով եւ փաստերով:

«Բացառապես Գեղամ Խաչատրյանն ու ոստիկաններն են ասել միայն, որ Գեւորգ Սաֆարյանը հարվածել է գեղամին եւ նկատել են վնասվածքը: Տեսանյութում էլ Գեղամի վնասվածքը չի երեւում, որովհետեւ գլխարկի տակ է եղել, սակայն, վկա ոստիկաններն ասում են` արնահոսել է, այտուցվել է, իսկ ինչո՞ւ դրանք չեն երեւում տեսանյութում: Այստեղ հարց է առաջանում, բա Վահագն Ղազարյանը ինչպես տեսավ վնասվածքը` բարձրացրել է գլխարկը եւ տեսել է վնասվածքը, հետո նորից գլխարկը դրել է Գեղամ Խաչատրյանի գլխի՞ն»,-ասաց նա:

Գեւորգ Սաֆարյանի խոսքով, դատախազն ասում է պաշտպանական կողմի ներկայացրած տեսանյութերը փաստ համարել չի կարելի, որովհետեւ դրանք մոնտաժված են, փորձաքննություն չեն անցել, սակայն, ոստիկանության կողմից ներկայացրած տեսագրությունները համարել է ապացույց, որն ապացուցում է, որ երկակի ստանդարտներ են կիրառվում: Գեւորգ Սարֆարյանը նաեւ նշեց, որ նախաքննության առաջին օրը միջնորդել է, որպեսզի միջադեպի տեսաձայնագրություններն առգրավվեն, որը մինչեւ այժմ չի կատարվել. «Գործին կցված ձայնագրությունների մեջ երեւում են այն ոստիկանները, որոնք նկարահանում են կատարում, պետք էր նրանց հայտնաբերել եւ առգրավել այդ տեսաձայնագրությունները, քննիչը ոչինչ չի արել դրանք հայտնաբերելու համար, պարզ է ինչու չեն արել, որովհետեւ հակառակ դեպքում ամբաստանյալի աթոռին նստած կլիներ Գաղամ խաչատրյանը, այլ ոչ թե ես»:

Գեւորգ Սաֆարյանը նաեւ նշեց, որ բացի այդ դատախազը պնդում է, որ չի կարելի Գեւորգ Սաֆարյանին ազատ արձակել, որովհետւ վտանգավոր է համարվում հասարակության համար,  սակայն, հասարակության կողմից եկած ազդակներն այլ բան են ասում. «Հասարակությունից եկող բոլոր ազդակները ցույց են տալիս, որ հասարկությունն ինձ վտանգավոր չի համարում, սակայն, դատախազն ասում է, որ վտանգավոր եմ հասարակության համար»:

Դատախազը Գեւորգ Սաֆարյանի պաշտպանական ճառից հետո նշեց, որ դատաքննության ընթացքում ապացուցվել է պաշտպանական կողմի հրավիրած վկաների ցուցմունքների անարժանահավատությունը, այլ բան է, որ պաշտպանական կողմն այն «այլ լույսի տակ է ներկայացնում»: «Ոստիկանության կողմից կար եւս մեկ ձայնագրույուն, որտեղ ձայնը կա, լսվում էին հայհոյանքներ, իսկ պաշտպանական կողմի ներկայացրած տեսագրություններում մի տեղում կար ձայն, մի մասում` ոչ, ինչն ապացուցում է , որ տեսաձայնագրությունը մոնտաժված է: Ասում է` ոստիկանության կողմից հայհոյանք է եղել, տեսագրությունում այդպիսի բան չկա»,-ասաց նա:

Դատախազն անդրադառնալով Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի` նախորդ նիստի ընթացքում արած  պաշտպանական ճառին, նշեց, որ այն նման էր քաղաքական գովազդի. «Պաշտպանի ճառը լսելիս տպավորություն է, թե քաղաքկաան գովազդ է տեղի ունենում: Նշեմ, որ դատարանում չհարցաքննվեցին պաշտպանական կողմի որոշ վկայակոչած անձինք, քանի որ դատաքննությունը մեկ օրում տեղի չունեցավ, պատճառներ եւ մտավախություն կային այդ անձանց հարցաքննելու հետ կապված (խոսքը «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների մասին է, որոնք կալանավորված են): Կարծում եմ, որ հիմնավորվել է Գեւորգ Սաֆարյանի կատարած արարքը»:

Տիգրան Հայրապետյանը պատասխանելով դատախազի այն հայտարարությանը, թե իր կողմից հնչեցրած ճառը քաղաքական գովազդի էր նման, պատասխանեց, որ իր ճառը քաղաքական ենթատեքստ ունեցել է, քանի որ խոսքը քաղաքական հայացքների համար մեղադրվողի մասին է: «Դատախազն ընդունեց, որ, այո’, հնարավոր է, որ Գեղամ Խաչատրյանը հայհոյել է հավաքված քաղաքացիներին, որովհետեւ պոռթկացել է, չի կարողացել զսպել իրեն, իսկ դատարանում Գեղամն էլ Հուլիոս Կեսարի կեցվածքն ընդունելով ասաց` այո, ես եմ եղել քաղաքացիներին հայհոյողը: Կարեււոր հանգամանք է, որ իրավապահ մարմնի կողմից մատնանշվեց հանգամանքը, որ Գեղամն հայհոյել է Գեւորգին»,-ասաց նա:

Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանըին վերջին խոսքի իրավունք տրվեց, որի ընթացքում Գեւորգը կոչ արեց անմեղ մարդկանց չդատել «Առաջարկություն եղավ ինձ վերջին խոսքի փոխարեն երգել, եթե թույլ տայիք այդ երգը կլիներ Արթուր Մեսչյանի երգերից մեկը: Մեր դատական համակարգը դարձել է աբսուրդ` ում ուզում դատում են, չի կարելի անմեղ մարդու դատել, սա բերելու է մեր պետության փլուզմանը»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու:

Նշենք, որ մեղադրողը Գեւորգ Սաֆարյանի համար պահանջել է 2,5 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Այս օրերին կարողացել են Կիրանցի վարչական ղեկավարին ու բնակչությանը համոզել, որ սահմանազատման...
«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն
Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին...
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Այնուհետեւ հաջորդ տարում՝ 07.03.2019 թվականին ՀՀ ԱԳՆ-ում դիվանագետների օրվան նվիրված միջոցառման...
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը եւ նոր մեղադրանքներ...
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի...
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
Թեպետ որոշ ուժեր եւ հատկապես ՀՅԴ-ն փորձում են ավելի ակտիվ դերակատարում ստանձնել, բայց Բագրատ...
Ամենաշատ