News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վանաձորի հանրակացարանի սենյակներից մեկում երկու որդիների հետ բնակվող 45-ամյա Լիլիթը հիվանդության պատճառով կանգնել է ֆինանսական խնդիրների առջեւ:

«Մինչեւ վերջերս մի քանի տարի գիշերը քաղաքի փողոցներն էի ավլում, վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքի ծաղկանոցներում ու կանաչ տարածքներում կանաչապատման ու մաքրման աշխատանքներ էի անում: Աշխատանքը ծանր էր, ժամանակի ընթացքում հետզհետե առողջական վիճակս վատացավ, իսկ վերջերս դուպլեքս հետազոտությունից հետո անոթային վիրաբույժն ինձ ուղղակի արգելեց զբաղվել նման ծանր աշխատանքով»,- մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Լիլիթը:

Երկու երեխաներին միայնակ մեծացնող մայրն այժմ կանգնել է երկընտրանքի առջեւ: Նա ստիպված է ընտրություն կատարել  55.000 դրամ կազմող աշխատավարձի ու առողջության միջեւ:

Երակային անոթների հետ կապված օր օրի սրացող խնդիրը մեղմելու համար բժիշկը կնոջն առաջարկել է պարբերաբար բուժման կուրս անցնել, իսկ անհրաժեշտ արդյունքը չստանալու դեպքում հարկ կլինի կատարել վիրահատական միջամտություն:

Լիլիթը, սակայն, նշում է, որ թե առաջին, թե երկրորդ տարբերակի համար անհրաժեշտ գումար չունի: Վերջինիս ընտանիքի հիմնական եկամուտը 31.000 դրամ կազմող ընտանեկան նպաստն ու կրտսեր՝ 8-ամյա որդու  հաշմանդամության համար 21.000 դրամի չափով տրվող թոշակն է:

Նրանք, ովքեր կցանկանան աջակցել Լիլիթին, կարող են զանգահարել 099622267 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ