News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անցած շաբաթվա ընթացքում Երեւանում 11 մեքենա դուրս է բերվել երթուղուց՝ ուղեւորափոխադրում իրականացնելու համապատասխան նորմերը չպահպանելու համար: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 28 արձանագրություն:

Նշվել է, որ շարունակվում են համապատասխան քայլեր ձեռնարկվել տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանն ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման ուղղությամբ: Զեկուցվել է նաեւ, որ շարունակվում է խստացված հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ