News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի «Իրավական նախաձեռնություն» կազմակերպությունը Դազստանի դատախազությանն է տրամադրել 42 անանուն հարցազրույց, որոնցում դաղստանցի կանայք պատմում են լայնորեն կիրառվող կանանց թլփատման դեպքերի մասին։ Իրավապաշտպան կազմակերպությունը այդ վիրահատությունները որակել է որպես «կանանց խեղող», սակայն հրաժարվել է դատախազությանը փոխանցել այդ կանանց անձնական տվյալները, հաղորդում է BBC–ի ռուսական ծառայությունը։  
Անցած տարվա օգոստոսին «Իրավական նախաձեռնություն» կազմակերպությունը տարածել էր իր ուսումնասիրություների վրա հիմնված զեկույցը, որի համաձայն Դաղստանի հեռավոր գյուղերում մինչ օրս լայն տարածում ունի կանանց թլփատման երևույթը։ Շատ երկրներում օրենքով արգելված այս վիրահատությունները իրականացվում են  3 տարեկանից բարձր տարիքի աղջիկների շրջանում տնային ոչ հիվանդանոցային պայմաններում՝ դրանով լուրջ հարված հասցնելով երեխաների հոգեկան ու առողջական վիճակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ