News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Այս ձմեռ բնակչության մեծ մասը չի կարողացել լիարժեք տաքացնել բնակարանները, թեև ծախսել է շատ էլեկտրաէներգիա եւ գազ։ Այսօր՝ հունվարի 16-ին Երեւանում NEWS.am-ի անցկացրած հարցման մասնակիցների զգալի մասն ասաց, որ դեկտեմբեր ամսվա գազի եւ էլեկտրաէներգիայի վճարները բավականին շատ են եղել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Վախենում ենք վառենք, չի հերիքի էդ գումարը՝ համ ուտես, համ ապրես, համ վճարես»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Չնայած դրան՝ բնակիչները հիմնականում դժգոհում են բնակարանների տաքությունից. «Վառում ենք, հոսանքը գնում ա անտեղի, բայց տաքություն չկա»,- ասաց մեկ ուրիշը։

Քաղաքացիները շատ վառելու եւ քիչ տաքանալու տարբեր պատճառներ են նշում. ոմանց կարծիքով պատճառն այս տարվա ցուրտ եղանակային պայմաններն են, որոշները պատճառ են համարում թանկացումները։ Քաղաքացիներից մի քանիսն էլ կարծում են, որ գազի ճնշումն է ցածր։

«Օդ ա, օդ, եթե սուրճը չի եփում, ճաշը ինչքա՞ն ժամանակում կարելի է եփել։ Միշտ էդպես ա եղել, էլի։ Բայց քանի գնում, շատանում ա, ոչ թե պակասում»,- ասաց նրանցից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ