News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 17-20–ը կկայանա 47-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կրում է «Զգայուն եւ պատասխանատու ղեկավարություն» խորագիրը։ Կազմակերպիչները սպասում են, որ այն ռեկորդային քանակությամբ մասնակիցներ կհավաքի՝ իշխանությունների, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության մոտ 3 հազար ներկայացուցիչներ։

Ֆորումը, որի ժամանակ կկայանա մոտ 400 նստաշրջան, կկենտրոնա 4 ուղղությունների վրա՝ գլոբալ համագործակցության  վերաիմաստավորում, գլոբալ տնտեսության ակտիվացում, կապիտալիզմի ձեւափոխում ե 4-րդ արդյունաբերական հեղափոխության նախապատրաստություն։

Ֆորումին մասնակցելու են ավելի քան հազար ընկերությունների ղեկավարներ եւ ավելի քան 70 երկրների պատվիրակներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ