News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

The Washington Post պարբերականը անդրադառնում է Բալթյան ծովի ափին գտնվող Կալինինգրադին՝ ներկայացնելով այն որպես մեկ միլիոն բնակչությամբ մեկուսացված ու բավականաչափ ռազմականացված ռուսական անկլավ, որը Եվրոպայում նոր պատերազմի մտավախություն է առաջացնում։

«Կալինինգրադում վերջին ամիսներին ռոսական զինուժի ավելացման ֆոնին հարեւան Լիտվան հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ նախատեսում է կառուցել 80 մղոն երկարության սահամանային պատնեշ, որը զինված է լինելու տեսախցիկներով», – նշում է թերթը՝ հավելելով, թե «լուրջ մտահոգությունների առիթ է դառնում այն, որ Ռուսաստանը կարող է փորձել «Սուվալկյան միջանցքը»՝ Լեհաստանի տարածքում գտնվող 60 մղոն տարածքը, որը Կալինինգրադը բաժանում է Ռուսաստանի դաշնակից Բելառուսից։ «Եթե Ռուսաստանը ներխուժի այդ տարածք, Բալթյան պետությունները կտրված կլինեն մնացած Եվրոպայից», – նշում է The Washington Post–ի հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ