News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Այգեստան գյուղի գյուղապետարանում այսօր տեղի է ունեցել հունվարի 15-ին Մուրացանի հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի հոգեհանգիստը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ արարողությանը ներկա էին զոհվածի հարազատները, ընկերները, ազգականները եւ ծանոթները: Ներկա էր նաեւ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել էր 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Նա հունվարի 17-ին պետք է զորացրվեր:

 

Տպել
Ամենաշատ