News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, NEWS.am-ը տեղեկացավ Սմբատ Օրբելյանից: Վահե Հակոբյանի հրամանով Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ է նշանակվել Կապանի բժշկական ուսումնարանի տնօրեն Ռոման Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերի 25-ին Կապանի բժշկական կենտրոնում գրանցվել էր նորածնի, այնուհետև վերջինիս մոր՝ 26-ամյա Մարինե  Իվանյանի  մահը: Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել էր հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ հաջորդ օրը ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կապանի ԲԿ-ից մեզ հայտնել էին, որ կինը մահացել է արյունահոսության հետեւանքով:

Տպել
Ամենաշատ