News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Առաջիկայում ԱՄՆ-ը, Կուբան եւ Մեքսիկան Մեքսիկական ծոցի արեւելյան հատվածի բաժանման մասին համաձայնագիր կստորագրեն, հայտնում է Reuters-ը:

Այս հարցով բանակցությունները կես տարի են տեւել եւ հաջողությամբ ավարտվել են 3 շաբաթ առաջ: Գործակալության աղբյուրները նշել են, որ ԱՄՆ նախագահի գործող վարչակազմը ձգտում է համաձայնագիրը ստորագրել մինչեւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա չորեքշաբթի՝ հունվարի 18-ին:

Համարվում է, որ Մեքսիկական ծոցի արեւելյան հատվածը հարուստ է նավթային եւ գազային հանքավայրերով, սակայն այս ջրատարածքի իրավաբանական կարգավիճակը մինչ օրս որոշված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ