News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը պատվեր է ու չկա արդար դատավարության սկզբունք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, «Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. իրավապաշտպանների գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով, այս դատավարությամբ եւս մեկ անգամ ապացուցվեց Հայաստանի դատական համակարգի ձեւական լինելը։

«Այստեղ չկա արդար դատավարության սկզբունքը, սա պարզապես պատվեր է։ Եւս մեկ անգամ ապացուցվեց Հայաստանի դատական համակարգի ձեւական կառուցվածքը։ Էլ չեմ խոսում դատավորի մասին, ով իր պատվավոր պատմուճանը հագին նստել էր։ Գեւորգ Սաֆարյանը դասական խղճի քաղբանտարկյալ է, ոչինչ չի արել։ Սա մեր հերթական խայտառակությունն է։ Ես անհարմար եմ զգում նաեւ նրա համար, որ մեր քաղաքական ուժերն այդպիսին են։ Միայն Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց ու աջակցեց նրան»,-ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին հունվարի 16–ին  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ