News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկիր մոլորակի վրա կյանքի բարդ ձեւերը կարող էին առաջանալ եւ վերանալ «ժամանակակից» բազմաբջիջ օրգանիզմների ի հայտ գալուց շատ առաջ, կարծում են գիտնականները, գրում է Proceedings of the National Academy of Sciences–ը։

Ընդունված է համարել, որ Երկիր մոլորակի վրա կյանքի բարդ ձեւերի էվոլյուցիան եղել է միայն մեկ անգամ։ Սակայն Վաշինգթոնի  համալսարանի գիտնականների հետազոտությունը ենթադրում է, որ մոլորակի վրա կյանքն առաջացել եւ վերացել է առնվազն եւս մեկ անգամ։

Մանրէները գոյություն ունեին արդեն 3.7 մլրդ տարի առաջ, իսկ 1.75 մլրդ տարի առաջ առաջացել են էուկարիոտները՝ կորիզավոր բջիջներով օրգանիզմները։ Դա հնարավոր էր դարձել մթնոլորտում թթվածնի առաջանալու շնորհիվ։ Սակայն գիտնականները կարծում են, որ թթվածինը կարող էր առաջանալ նաեւ նախքան այդ՝ մոտ 2-2.4 մլրդ տարի առաջ՝ այն  բանից հետո, երբ դրա մակարդակը կտրուկ նվազել էր։ Դա հաջողվել է պարզել՝ ուսումնասիրելով նստվածքային շերտաքարերի վրա սելենի հետքերը։ Դատելով արդյունքից՝ մոտ քառորդ միլիարդ տարվա ընթացքում թթվածնի մակարդակը շատ բարձր է եղել, բայց հետո զրոյացել է։ Այդ ընթացքում տեսական կյանքը, որը կարող էր ծնվել, չի հասցրել զարգանալ եւ տարածվել Երկրի վրա, իսկ թթվածնի մակարդակի անկմամբ ոչնչացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ