News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքն ու հնարավոր արտահանձնումը լուրջ սպառնալիք է մարդու խոսքի եւ իրավունքների ազատության առումով։ Այս մասին հունվարի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Օմբուդսմենը նշեց, որ Ալեքսանդր Լապշինին ներկայացված մեղադրանքը հակասում է ԵԱՀԿ–ի եւ ՄԻԵԴ–ի չափանիշներին։

«Ավելին, Լապշինի նման քաղաքականության հետ կապ չունեցող չեզոք մարդկանց այցելությունները Լեռնային Ղարաբաղ կարեւոր նշանակություն ունի իրական վիճակը ներկայացնելու առումով»,– ասաց Արման Թաթոյանը։ Օմբուդսմենը նաեւ  հայտնեց, որ ակտիվ աշխատում է այդ հարցով գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ