News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն այսօր՝ հունվարի 18-ն, ներկայացրել է պետական գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Այ մասին NEWS.am-ը տեղեկանում է ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից։

«Ինչպես բոլոր առցանց համակարգերը, այնպես էլ էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգը պարբերաբար կատարելագործվում է, եւ որ գնումների համակարգի շարունակական բարեփոխումները ֆինանսների նախարարության առաջնահերթություններից են»,-ասել է Կարեն Թամազյանը։

2016թ. վերջին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել եւ սույն թվականի հունվարի 14-ին ՀՀ Նախագահի կողմից վավերացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է ապահովել հնարավորինս թափանցիկ, արդյունավետ գնումներ՝ պատկան մարմինների կողմից ցածր գնով ապրանքներ ձեռք բերելու համար: Այս նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը 2017թ. հունվարից ներդրել է մի համակարգ, որով պետական գնումներին մասնակցող անձանց տեխնիկական, որակական եւ ֆինանսական  տվյալները հասանելի են դառնում բոլորին: Այլ կերպ ասած՝ եթե նախկինում հրապարակվում էր հաղթողի անունը, եւ գործը կարող էր քննվել միայն բողոքի առկայության դեպքում, ապա այժմ այս համակարգի ներդրմամբ բոլորը տեղեկացված են լինում մասնակցության տվյալների եւ արդյունքների մասին: Բարեփոխման արդյունքում բարձրանում  է գնումների ընթացակարգերի թափանցիկության եւ հրապարակայնության, հետեւաբար նաեւ հասարակության կողմից վերահսկողության աստիճանը, ինչն էլ սահմանափակում է հայտերի գնահատման ժամանակ գնահատող հանձնաժողովի՝ հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ներկայացրած մասնակիցներին հաղթող ճանաչելու վերաբերյալ սուբյեկտիվ որոշումների կայացումը եւ ոչ լավագույն առաջարկի ընտրությունը:

Կարեն Թամազյանը հույս է հայտնել, որ այսուհետ հասարակությունը հետամուտ կլինի այս գործընթացի վերահսկողությանը, իսկ պետությունն էլ իր հերթին հասարակության մասնակցության արդյունքում ավելի աչալուրջ կլինի ներկայացված բոլոր դիտողություններին եւ առաջարկներին: Բանախոսը մասնավորապես ընդգծել է, որ ապրիլին ուժի մեջ կմտնի նոր օրենք, որի առավելություններից մեկն էլ մասնակիցների հետ փոխկապակցված անձանց մասին տվյալների լրացումն է, ինչը եւս մեկ դրական քայլ է կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու համար.

 «Սա այս պահին այն տեսանելի ճանապարհն է, որով հասարակությունը կկարողանա «զսպաշապիկ» հագցնել ոչ պարտաճանաչ թե՛ ապրանք ձեռք բերող պետական մարմիններին,  թե՛ մրցույթի մասնակիցներին»,-նշէլ է նա:

Կարեւորելով գնման գործընթացի թափանցիկությունը՝ նախարարությունը հրապարակայնացնում է գնումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում՝գնումների պայմանագրերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ