News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ձերբակալվել է ֆոտոցուցահանդեսի կազմակերպիչը, որի ընթացքում սպանվել էր Ռուսաստանի դեսպան ԱՆդրեյ Կառլովը, գրում է Hurriyet–ը։ Պարբերականի տեղեկություններով, ֆոտոցուցահանդեսի կազմակերպիչ Տ.Օ.–ն ձերբակալվել  է դեսպանին սպանած Մեւլյութ Ալթընթաշի՝ ցուցահանդեսի տարածքը սպանությունից երեք օր առաջ այցելելու մասին արվա հայտարարությունից մեկ ամիս անց։ Միջադեպից անմիջապես հետո ցուցահանդեսի կազմակերպիչը նշել էր, թե կարծել է, որ Ալթինթաշը թիկնապահ է։ Ցուցահանդեսի կազմակերպչից բացի, ձերբակալվել է մի ոստիկան, որին կասկածում են Ալթընթաշին իր աշխատավայրում պաշտպանելու մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է Անկարայում «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի ժամանակ ելույթ ունենալիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ