News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կենտրոնական Իտալիայում եղանակային վատ պայմանների պատճառով փրկարարները չեն կարողանում հասնել Rigopiano di Farindola հյուրանոցին, որի վրա մի քանի ժամ առաջ ձնահյուսք է թափվել: ԱՆՍԱ գործակալությունը հայտնում է, որ փրկարար ծառայության աշխատակիցները մինչեւ հյուրանոց հասնելը պետք եւս մոտ 5 կմ հաղթահարեն: 

Արդեն հաղորդվել է, որ ձյան տակ թաղված հյուրանոցում ավելի քան 20 մարդ կա, որոնցից երկուսը երեխաներ են: Ձնահյուսքը քանդել է շենքի մի մասը, հյուրանոցի հյուրերի եւ աշխատակիցների հեռախոսները չեն պատասխանում: Վերջին հաղորդմամբ՝ նրանք շտապ օգնություն են խնդրել եւ ասել են, որ ցրտին չեն դիմանում:

Եղանակի պատճառով փրկարարներն այլեւս չեն կարողանում հատուկ տեխնիկա օգտագործել: Նրանք փորձում են ծովի մակարդակից 1200 մետր բարձրությամբ գտնվող հյուրանոց հասնել դահուկներով: Հաղորդվում է, որ ճանապարհի ձյան շերտը հասնում է 3-4 մետրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Ամենաշատ