News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ակնկալվում է, որ 2018-ից հետո միայն Սիրիայից Գերմանիա կարող է ժամանել փախստականների մինչեւ կես միլիոն մոտ ազգականներ, հայտնում է Die Welt–ը, վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ն։

Անցած տարի մոտ 50 տոկոսով ավելացել է փախստականների ընտանիքների անդամների հոսքը Գերմանիա։ 2016-ին Գերմանիան 105 հազար մուտքի արտոնագիր է տրամադրել փախստականների ընտանիքների վերամիավորման համար։

2015-ին նման վիզաները 70 հազար էին, դրանից մեկ տարի առաջ՝ 50 հազար։ Ընդ որում մոտ եռակի աճել է Սիրիայի ու Իրաքի քաղաքացիներին տրամադրված վիզաների քանակը, որպեսզի նրանք վերամիավորվեն իրենց ազգականների հետ։

Պարբերականը նշում է, որ Գերմանիա ժամանող ընտանիքների անդամների քանակը չի արտացոլվում փախստականների պաշտոնական վիճակագրությունում, քանի որ ապաստանի տրամադրման դիմումը նրանք անձամբ չեն ներկայացնում։ Անցած շաբաթ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտնել է, որ 2016-ին երկրում  փախստականի կարգավիճակի համար 280 հազար նոր դիմում է գրանցվել։

Ներգաղթի ու փախստականների գործերով դաշնային գերատեսչությունը կանխատեսում է, որ Գերմանիայում գտնվող մեկ սիրիացու մոտ կարող է ժամանել ընտանիքի 0․9 –ից 1․2 անդամ։ Գերմանիայի կառավարությունը միգրացիոն ճգնաժամի ընթացքում երկու տարով դադարեցրել էր այն օրենքի գործողությունը, որով փախստականները կարող են վերամիավորվել իրենց ընտանիքների անդամների հետ։ Բայց այդ մորատորիումի չեղարկումից հետո՝ 2018-ին չի բացառվում, որ 2015-ից սկսած Գերմանիա ժամանած 500 հազար սիրիացիների մոտ համարյա նույն քանակության էլ ընտանիքի անդամներ կժամանեն։

Մինչդեռ 2016-ին Գերմանիան հետ է ընդունել 12 հազար պոտենցիալ փախստականների Եվրոպայի մյուս երկրներից, ինչպես Դուբլինյան համաձայնագրերն են պահանջում։ Գերմանիայի ընդունած միգրանտների մեծ մասը եղել են Շվեդիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Դանիայից ու Բելգիայից։ Միաժամանակ Գերմանիայի իշխանությունները 4000 միգրանտների են ուղարկել հարեւան երկրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ