News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գեոֆիզիկոսները թվարկել են մոլորակի շրջաններն եւ երկրները, որտեղ գլոբալ տաքացման պատճառով մարդու կյանքի համար առավել բարենպաստ պայմաններ կձեւավորվեն, հայտնում է Climatic Change–ը։

Մասնագետները ենթադրում են, որ եկող 20 տարվա ընթացքում մեղմ կլիմա կհաստատվի ԱՄՆ հյուսիսային եւ լեռնային շրջաններում, ինչպես նաեւ Բրիտանական կղզիների, Հյուսիսային Եվրոպայի, Հյուսիս–Արեւելյան Ասիայի երկրներում, Լատինական Ամերիկայում։

Այս շրջաններում բարենպաստ եղանակային պայմաններով օրերի քանակը 10-15 օրով կավելանա։

Լավ եղանակային պայման ասելով՝ գիտնականները նկատի ունեն 18-30 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան եւ 1 մմ–ից քիչ միջին օրական տեղումներ։

Եթե մոլորակի միջին եւ հյուսիսային լայնություններում կլիման կարգավորվի, ապա ժամանակակից արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջաններում ավելի խոնավ եւ տապ կդառնա։ Առավել շատ կտուժեն Աֆրիկան եւ Հարավարեւելյան Ասիան, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի  կենտրոնական մասը, որտեղ 2100 թվականին մեղմ եղանակը կերկարի 10-15 օրով։.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ