News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունվարի 17-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դանքանի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ–բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին, արձանագրված առաջընթացին եւ հետագա անելիքներին:

Ընդգծվեց քաղաքական երկխոսության զարգացման ուղղությամբ համատեղ ձեռնարկվող քայլերի կարեւորությունը: Դեսպան Սարգսյանը նշեց ոլորտային փոխգործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորությունները եւ առաջիկա ծրագրերը, որոնք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, ֆինանսական, ինչպես նաեւ մշակութային ոլորտներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ