News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել՝ ով է լինելու ցուցակի առաջին համարում։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Դեռ չենք քննարկել ցուցակի հետ կապված հարցեր՝ ով է լինելու, ով չի լինելու, ով է լինելու առաջին համարը, կքննարկենք խորհրդի նիստից հետո, կքննարկենք հունվարի 26-ին կայանալիք խոհրդի նիստին, որը տեղի կունենա ԳՄ նիստից հետո, կընտրվի ՀՀԿ խորհրդի նոր կազմ: Ըստ Շարմազանովի՝ խորհրդի անդամների 200-ից ավելի թեկնածուներ կան»,- ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են հիմնականում առաջիկա ընտրություններում մասնակցության ձևաչափի հետ կապված հարցեր. «Քննարկել ենք ներկուսակցական, ներքաղաքական, քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր, ընտրությունների հետ կապված ծրագրի, ռազմավարության, մարտավարության, մեր թեկնածուների հետ կապված խնդիրներն ենք քննարկել, անդրադարձ է եղել խորհրդի ապագա նիստին, խորհրդի անդամների և նոր անդամների քննարկում է եղել, ներկուսակցական երկարատեւ աշխատանք է տեղի ունեցել այսօր»։

Նա հավելեց, որ քարոզչական խումբը և շտաբի կառուցվածքը հայտնի կլինի փետրվարին։

«Կազմակերպչական աշխատանքները սկսվել են, բայց դեռ չեն ավարտվել, մինչև փետրվար ամիսը մենք կներկայացնենք մեր շտաբի ղեկավարին, շտաբի կառուցվածքը, իսկ փետրվարի 6-16-ն էլ օրենքով սահմանված ժամկետներում կներկայացնենք ԿԸՀ»,- ասաց նա։

Նշենք, որ Էդուրադ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստին  ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ