News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է բռնապետ դառնալ, կարծում է ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Այս մասին Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ նա հայտարարել է Bloomberg-ի հետ հարցազրույցում 

«Ես նրան որպես խաբեբա եւ խարդախ կբնութագրեի: Եվ նա կարող է բռնապետ դառնալ, եթե հաջողի ջրից չոր դուրս գալ»,- հայտարարել է Սորոսը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ամերիկյան Սահմանադրությունը եւ ԱՄՆ ինստիտուտներն այնքան հզոր են, որ կարող են դրան դիմադրել: Թ

րամփի երդմնակալությունից հետո շուկայի վարքագծի վերաբերյալ հարցին՝ Սորոսը պատասխանել է, որ այժմ դժվար է կանխատեսել: Այժմ շուկայում անորոշությունը գագաթնակետին է գտնվում, որն անդրադառնում է ներդրումների վրա, քանի որ ոչ ոք չգիտի, թե ԱՄՆ նորընտիր նախագահն ինչ քայլեր կձեռնարկի: Իր մասին խոսելիս ֆինանսիստն ասել է, որ կաշխատի որքան հնարավոր է Թրամփից հեռու մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ