Facebook-ը ռուս հաքեր Անդրեյ Լեոնովին հայտնաբերած խոցելիության դիմաց ռեկորդային հոնորար է վճարել, փոխանցում է Lenta-ն:
Ռուսաստանցին սոցցանցի ծրագրային ապահովման մեջ սխալ է հայտնաբերել, որը հատուկ նկարի միջոցով թույլ էր տալիս նրա սերվերների վրա կամայական ծածկագիր գործարկել: Դրա համար անհրաժեշտ էր օգտվել ImageMagick-ի խոցելիությունից, որը նախատեսված է Facebook-ի լրահոսում պատկերների չափերի որոշման եւ ծրարման համար:
Լեոնովը սխալը պատահաբար է հայտնաբերել երրորդ կողմի ծառայությունը թեստավորելիս, այն ուսումնասիրել է եւ անհրաժեշտ ամբողջ տեղեկությունները ներկայացրել Facebook-ի տեխնիկական ծառայություններին, որոնք 2016-ի նոյեմբերին թերությունը վերացրել են: Արդյունքում՝ ցանցը հաքերին 40 հազար դոլարով է պարգեւատրել: 2014 թվականին Facebook-ից 33,5 հազար դոլարի ռեկորդային գումար էր ստացել քիբերանվտանգության մասնագետ Ռեջինալդո Սիլվան:
2015 թվականից Անդրեյ Լեոնովը SEMrush ընկերությունում անվտանգության մասնագետ է աշխատում: Նա նաեւ հաքերների համար Hackerone բլոգ հարթակի ակտիվ օգտատեր է: