News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միխայիլ Գորբաչովն, անկասկած, Ադրբեջանում հայոց ցեղասպանության մեղավորներից մեկն է։ Այս մասին հունվարի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը։

Մեկնաբանելով լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Գորբաչովից փորձում են ցուցմունք ստանալ Վիլնյուսում անցյալ դարի վերջին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, Մարինա Գրիգորյանը նշեց, որ դրանցում կա Գորբաչովի մեղքը։ «Ադրբեջանում առնվազն 3 ցեղասպանություն է իրականացվել հայերի դեմ՝ Սումգայիթում, Բաքվում եւ «Օղակ» (Կոլցո) գործողությունը։ Զոհվել են հարյուրավոր հայեր»,– ասաց նա՝ հավելելով, որ ըստ առկա տեղեկությունների՝ ԱՄՆ–ում ապրող Բաքվի հայերը մտադիր են պատասխանատվության կանչել ինչպես Ադրբեջանի ղեկավարությանը, այնպես էլ ԽՍՀՄ ղեկավարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ