News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Սահմանադրությունում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որով ընդլայնվում են երկրիկ նախագահի լիազորությունները: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նիստի ընթացքում, որը գրեթե մինչեւ լույս է տեւել, պատգամավորները ճնշող մեծամասնությամբ սատարել են երկրի հիմնական օրենքում փոփոխությունների կատարումը: Օրինագծին կողմ է արտահայտվել 339 պատգամավոր, դեմ՝ 142-ը:

Օրինագծի համաձայն՝ Թուրքիան նախագահական հանրապետություն է դառնալու: Նախագահը լինելու է գերագույն գլխավոր հրամանատարը, իրավունք է ունենալու բանակում պատասխանատու պաշտոններում նշանակումներ անել: Բացի այդ, վարչապետի պաշտոնը լուծարվելու է, իսկ կառավարություն ձեւավորելու իրավունքն անցնելու է նախագահին:

Նախագահը նաեւ խորհրդարանը ցանկացած պահի ցրելու իրավունք է ստանում:

Հավանության արժանաված օրինագիծը պետք է մինչեւ հաջորդ շաբաթ փոխանցվի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը: Դրանից հետո հանրաքվե պետք է անցկացվի: Ենթադրվում է, որ քվեարկությունը կկայանա ապրիլի սկզբին:

Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները նշում են, որ սա կպարզեցնի երկրի կառավարման համակարգը: Վարչապետ Բինալի Յըլդըրըմըն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունները երկիրը կփրկեն հեղաշրջման փորձերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ