News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Սպիտակ տան կայքը զգալի փոփոխությունների է ենթարկվել: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ կլիմայի փոփոխության եւ ԼԳԲՏ հանրության իրավունքներին վերաբերող քաղաքականության մասին էջերը ջնջվել են:

Հայտնվել է նախընտրական արշավից Թրամփի հայտնի կոչը՝ «Ամերիկային վերադարձնենք նախկին մեծությունը»: Նաեւ նոր բաժիններ են բացվել՝ նվիրված նոր նախագահի ծրագրային առաջարկություններին:

Նոր աշխատակազմն առանձնացրել է վեց թեմա:

- «Ամերիկան՝ ամենից առաջ» ծրագիր՝ էներգետիկայի ոլորտում: Այն կոչ է անում նվազեցնել էներգետիկ ծախսերը եւ առավելագույնս օգտագործել ԱՄՆ-ի ռեսուրսները:

- «Ամերիկան՝ ամենից առաջ» ծրագիր՝ արտաքին քաղաքականության ոլորտում: Այն նպատակ ունի հաղթել ծայրահեղական իսլամականներին եւ ահաբեկչական կազմակերպություններին:

- Ծրագիր, որը նախատեսում է առաջիկա 10 տարիներին 25 մլն նոր աշխատատեղերի ստեղծում եւ վերադարձ ամենամյա 4%-անոց տնտեսական աճին:

- Ծրագիր, որը նախատեսում է վերադարձ հզոր զինված ուժերին՝ դրանց վերականգնման եւ հակահրթիռային պաշտպանության առաջատար համակարգերի ստեղծման միջոցով:

- Իրավապահ մարմիններին աջակցության բաժինը ներառում է սահմանին պատի կառուցման ծրագիր՝ անօրինական միգրացիան եւ բանդաների, բռնության ու թմրանյութերի հոսքը կանխելու համար; ապաստան-քաղաքների կարգավիճակի չեղարկում եւ բռնության կիրառմամբ հանցագործություն կատարած ապօրինի միգրանտների արտաքսում:

- «Առեւտրային հարաբերություններ, որոնք գործում են բոլոր ամերիկացիների համար» բաժինը կոչ է անում դուրս գալ Անդր-խաղաղօվկիանոսյան գործընկերությունից եւ նոր բանակցություններ անցկացնել Ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի ուղղությամբ (NAFTA):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ