News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հույսը դրել է ավագանու նիստերը բոյկոտող անդամների՝ Վանաձորի հանդեպ ունեցած սիրո վրա, այս պահին ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ ելք չի տեսնում: Այսօր՝ հունվարի 21-ին՝ պաշտոնավարման 100-րդ օրը, լրագրողների հետ հանդիպմանը Մամիկոն Ասլանյանը նշեց, թե հույս ունի, որ ավագանու նիստերը բոյկոտող անդամները հանուն քաղաքի հանդեպ  ունեցած սիրո կմասնակցեն ավագանու նիստերին:

«Ես լուծումը  տեսնում եմ, որ միգուցե որևէ պահի, ինչքան որ օրենքի առաձգականությունը թույլ կտա, այդ մարդկանց մոտ կարթնանա իրենց Վանաձորի նկատմամբ ունեցած սերը, եւ իրենք կհայտնվեն նիստերի դահլիճում ու մենք կշարունակենք մեր  Վանաձորի ապագային ուղղված աշխատանքները»,- ասաց նա:

Մամիկոն Ասլանյանը նշեց, որ տեղյակ չէ, թե փակ քվեարկության ժամանկ մյուս կուսակցություններից իր օգտին քվեարկած 4 անդամներն ովքեր են եղել:

«4-ի անունները ես չունեմ, գուցե դուք ունեք, կամ գուցե բացահայտելն ավելի ցավոտ լինի այն անձանց համար, ովքեր ուզում են, որ բացահայտվի: Ես տեղյակ չեմ այդ չորս հոգու սպառիչ անվանացանկից, միգուցե այդ հարցը կարելի է ուղղել հենց այդ չորս անդամներին կամ մնացած 18 անդամներին, թե ինչու չեն գալիս ավագանու նիստերին: Ես իմ կողմից ինչ սահմանված է օրենքով, ինչը թելադրում է բարոյականությունն ու բանականությունը, իրագործում եմ»:

Հիշեցնենք, որ Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած քաղաքային իշխանությունների ընտրություններում առաջին տեղը զբաղեցրել էր ՀՀԿ-ն՝ ստանալով ձայների 37.6%-ը (13 մանդատ): «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը զբաղեցրել էր երկրորդ տեղը (27.5%, 10 մանդատ)։ Հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստին փակ գաղտնի քվեարկությամբ, քաղաքապետ էր ընտրվել Մամիկոն Ասլանյանը:

Տպել
Ամենաշատ