News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Բիհար նահանգում 25 մլն մարդ ձեռք ձեռքի տված կենդանի շղթա է կազմել, դրանով իր բողոքը հայտնելով 2016 թվականին ընդունված օրենքի դեմ, որով ամբողջովին արգելվել է նահանգի տարածքում ալկոհոլի վաճառքը եւ ցանկացած խմիչքի օգտագործումը, հաղորդում է Hindustan Times-ը։

Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ մարդիկ կազմել են աշխարհում ամենաերկար կենդանի շղթան՝ 11 հազար կմ, որն անցել է նահանգի բոլոր 38 շրջաններով։ Նրանց խսքով, շղթան լուսանկարվել է երեք արբանյակներից, 4 ուսումնամարզական օդանավերից եւ 40 դրոններից։ Կազմակերպիչները կոչ են արել Գինեսի ռեկորդների գրքին գրանցել այս իրադարձությունը։

Ակցիայի իմաստը հակաալկոհոլային օրենքի դեմ ընդդիմության բողոքն է։ Դրանից հետո բնակչությունն իր աջակցությունն էր հայտնել իշխանություններին։ Օրենքին հավանություն են տվել նաեւ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ լաման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ