News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Իժեւսկում մեքենայի վարորդը դիմել է տեխսպասարկման կենտրոն՝ բողոքելով կապոտից եկող աղմուկից: Իսկ երբ մասնագետները սկսել են զննել մեքենան, պարզվել է, որ աղմուկի պատճառը կատուն է:

Նրանք բացել են կապոտը եւ տեսել շարժիչի հետեւում թաքնված կատվին: Ընդհանուր ջանքերով վախեցած կենդանուն հաջողվել է դուրս հանել:

Բարեբախտաբար, կենդանին հրաշքով չի վնասվել, քանի որ սովորաբար նման դեպքերում նրանք ողջ չեն մնում:

Մեքենայի վարորդը նրան իր հետ է տարել՝ կասկածներ ունենալով, որ կատուն կարող է պատկանել իր հարեւանին: Նրա խոսքով՝ կատուն կապոտի տակ է մտել եւ հավանաբար կես օր իր հետ շրջել՝ անցնելով 60 կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ