News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բելգրադի պատվիրակությունը հունվարի 24-ին Բրյուսելում Պրիշտինայի հետ բանակցությունների հերթական փուլին ներկայացված կլինի նախագահի մակարդակով, հայտնել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սերբիան ներկայացված կլինի բարձրագույն մակարդակով, բանակցություններին կժամանի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը եւ ես՝ որպես վարչապետ: Ենթադրում ենք, որ ալբանացիներն իրենց հերթին կներկայանան բարձրագույն ղեկավարության մակարդակով»,- ասել է Վուչիչը:

Նրա խոսքով՝ այդպիսով կողմերը կարող են համաձայնության գալ, որ Կոսովոյում այլեւս չծագի ուժի կամ զենքի գործածման սպառնալիք, որպեսզի այլեւս սապռնալիքներ եւ սադրանքներ չլինեն: Այդպիսով՝ Սերբիայի նախագահն առաջին անգամ կդառնա կոսովո-ալբանական վարչակազմերի հետ երկխոսության մասնակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ