News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախում փետրվարի 20-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը հունվարի 19–ից մեկնարկել է, սակայն կուսակցությունները դեռեւս շտաբներ ձեւավորելու փուլում են։

Այս պահին հայտնի է, որ քարոզարշավին ակտիվ պատրաստվում են խորհրդարանում ներկայացված 3 քաղաքական ուժ. «Ազգային վերածնունդ», «Ազատ հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները։

NEWS.am-ի հետ զրույցում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի խոսքով՝ իրենք հունվարի 21–ին գործադիր մարմնի նիստ են հրավիրել, որի ժամանակ որոշում է կայացվել ձեւավորել Հանրաքվեի շտաբ՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ քարոզչության համար:

«Մարտավարությունը դեռ չենք մշակել, այս պահին կարող եմ ասել, որ հանրահավաքներ չեն լինելու, քանի որ մեզ մոտ նույնիսկ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ նման հանրահավաքներ չեն լինում։ Արցախում քարոզարշավը յուրահատուկ բնույթ ունի, մարտավարությունը դեռ կմշակենք, մեծ ռեսուրսներ չունենք, փորձում ենք ռեսուրսներին համապատասխան, բայց հնարավորինս արդյունավետ քարոզչություն իրականացնել»,– ասաց նա՝ նշելով, որ շտաբի աշխատանքներն ինքն է համակարգելու։

Մյուս երկու ուժերը՝ «Ազատ հայրենիքն» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը քարոզելու են կողմ քվեարկել Սահմանադրական բարեփոխումներին։ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցի խոսքով, շուտով ստեղծվելու է շտաբ, որի աշխատանքները համակարգելու է Գագիկ Պետրոսյանը։

«Քարոզարշավը երկու կուսակցությունների նախագահները՝ վարչապետ Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն են իրականացնելու»,– ասաց նա։

Նշենք, որ հունվարի 17–ին, ԼՂՀ խորհրդարանը հաստատել է սահմանդրական բարեփոխումների փաթեթը 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Կառավարման նախագահական մոդելին անցնելուն դեմ է ՀՅԴ–ն եւ Հայկ Խանումյանի կուսակցությունը։

Հանրաքվեն տեղի կունենա փետրվարի 20-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով. Արգենտինացի պատգամավոր
Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Ամենաշատ