News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը սատարել է մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում ընթացող հակակառավարական ցույցի մասնակիցներին, հաղորդում«Апостроф»–ը՝ վկայակոչելով Digi24 պարբերականը։ Նախագահի այցը հրապարակ ողջունել են ցույցի հազարավոր մասնակիցները եւ վանկարկել նախագահի անունը։

«Ես հրապարակ եմ եկել, հազարվարոր ռումիցնացիների նման, իմ զայրութը արտահայտելու։  Քաղաքական գործիչների հանցավոր բանդան ցանկանում է փոխել երկրի Քրեական օրենսգիրքը եւ թուլացնել օրենքի գերակայությունը Ռումինիայում։ Մենք դա թուլ տալ չենք կարող», – հայտարարել է Յոհաննիսը՝ հավելելով, թե ցուցարարների գործողությունները արդար են։

Ռումինիայի տասնյակ քաղաքներում այս օրերին բողոքի բազմահազարանոց ակցիաներ են տեղի ունենում։ Ցուցարարները հայտարարում են, թե կառավարությունը ցանկանում է փոխել Քրեական օրենսգիրքը՝ կոռուպցիայի մեջ ներքաշվածներին թույլ տալով խուսափել պատասխանատվությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ