News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 2016–ի հուլիսի 15–ի երեկոյան ռազմական հեղաշրջման փորձի մասնակից զինվորականների մի մասն այս պահին Սիրիայում մասնակցում են ռազմական գործողությունների։ Այս մասին հայտնի է դարձել ռազմական հեղաշրջման փորձի գործով դատավարության ժամանակ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 23–րդ դատարանում հեղաշրջման փորձի գործով դատավարությանը սկանդալային փաստ է հայտնի դարձել։

62 մեղադրյալներով դատավարությանը ստորագրութմաբ ազատ արձակվածների մեծ մասը չի մասնակցել։ Դատարանի հայտարարության մեջ նշվել է, թե մեղադրյալների մի մասին չի հաջողվել ծանուցել դատարան ներկայանալու մասին, քանի որ նրանք «Եփրատի վահան» գործողության շրջանակներում գտնվում են Սիրիայում։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները «Եփրատի վահան» գործողության անվան տակ ամիսներ առաջ ներխուժել են Սիրիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ