News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկացի նշանավոր գրող Մարկ Թվենի «Արքայազն Օլեոմարգարինի առեւանգությունը» (The Purloining of Prince Oleomargarine) երբեւէ չհրապարակված հեքիաթը հրապարակվելու է որպես առանձին գիրք, հայտնում է The Guardian–ը։

 «Արքայազն Օլեոմարգարինի  առեւանգությունը»  դստրերի համար գրողի հորինած միակ հեքիաթն է, որը նա գրի էր առել։ Մարկ Թվենը սովորություն ուներ երեխաներին պատմել իր հորինած պատմությունները, որոնք երբեք գրի չէր առնում։

Հեքիաթը ստեղծվել է Փարիզում՝ 1879-ին։ Այն մի տղայի մասին է, որը կարողանում էր խոսել կենդանիների հետ։ Մի քանի կենդանիների հետ միասին նա գնում է որոնելու առեւանգված արքայազնին։ Հրատարակիչների խոսքով պատմվածքը ազնվության ու համարձակության մասին է։

Հեքիաթը կհրատարակի Doubleday հրատարակչատունը2017-ին՝ Մարկ Թվենի առաջին գրքի հրատարակման 150-ամյակի կապակցությամբ։ Հեքիաթի տեքստը գտել են 2011-ին Բերքլիի համալսարանում գրողի արխիվային նյութերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ