News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աստանայում ընթացող հանդիպման ընթացքում ահաբեկչական խմբավորումների պատվիրակության ղեկավարը դուրս եկավ դիվանագիտության ընդունված սահմաններից՝ պաշտպանելով «Ջեբհաթ ան–Նուսրա» խմբավորման կատարած ռազմական հանցագործությունը Այն Ալ–Ֆիջե բնակավայրում՝  ջրի աղբյուրը թունավորումը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ–Ջաֆարին, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը։

Ալ–Ջաֆարին շեշտել է, թե ընդդիմության պատվիրակության «ոչ պրոֆեսիոնալ է եւ իր հովանավորների կողմից  օգտագործում է բանակցությունները եւ սիրիական ժողովրդի ճգնաժամը հաղթահարելու համար գործադրվող ջանքերը խափանելու համար», – ասել է նա եւ հավելել. «Մենք Աստանայում ընթացող նիստը խափանելու սցենարի մասնակիցը չենք դառնա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ