Շվեյցարական ժամացույցների Ulysse Nardin արտադրողը իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է Ժնեւում անցնող Ժամացույցների բարձր արվեստի միջազգային սալոնի աշխատանքներին։ Ընկերությունը ներկայացրել է Innovision դասի նոր՝ սափֆիրե ապակուց պատրաստված 3D–սլաքով նոր Innovision 2 ժամացույցը, հաղորդում է Lenta–ն։
Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, նոր մոդելը 10–ը նորամուծություն ունի։