News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սամվել Կարապետյանը հայտնվել է Forbes-ի վարկածով ռուսական անշարժ գույքի «թագավորների» ցուցակում:

Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք մյուսներից ավելի մեծ հաջողությամբ են այն վարձակալության տալիս: Վարկանիշում Կարապետյանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Հիմնական օբյեկտներն են Դմիտրովյան խճուղում գտնվող «Ռիո» առեւտրազվարճանքային կենտրոնը եւ  Novotel Moscow City-ն:

Ընդհանուր եկամուտը կազմում է 670 մլն դոլար:

Նախորդ վարկանիշի համեմատ, առաջին տասնյակում փոփոխություններն աննշան են. ցուցակից դուրս է մղվել Crocus Group-ի սեփականատեր Արաս Աղալարովը, իսկ նրա փոխարեն հայտնվել է Ալեքսանդր Սվետակովը՝ «Աբսոլյուտ» ընկերությամբ: Որոշ «թագավորների» տեղերն են փոխվել, սակայն առաջատարների քառյակը նույնն է մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ